211652_close_icon
views-count13835 դիտում article-date 13:31 12-04-2018

Կրիշտիանու Ռոնալդու. Չեմ հասկանում «Յուվենտուսի» դժգոհությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Յուվենտուսի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093579/]խաղը[/url] (1:3): «Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք դժգոհում: Լուկասին թիկունքից ցած գցեցին, եթե խախտում չլիներ, նա գոլ կխփեր: Մենք շատ տանջվեցինք, սակայն դա մեզ կօգնի ու լավ դաս կդառնա: Ֆուտբոլում երբեք ոչինչ կանխորոշված չէ, պետք է պայքարել մինչև վերջ: «Ռեալը» կարող էր ավելի շատ գոլ խփել, սակայն հաջող էին գործում Բուֆոնն ու «Յուվենտուսը», ասել է Ռոնալդուն՛ Հանդիպման գլխավոր մրցավարը Մայքլ Օլիվերն էր:

Նմանատիպ նյութեր