Կրիշտիանու Ռոնալդու. Իմ գլխավոր խնդիրը «Յուվենտուսի» երկրպագուներին երջանկացնելն է
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է նոր ակումբում իր գլխավոր նպատակի մասին:
«Ես Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր եմ կնքել: Ես շատ երջանիկ եմ և գոհ, քանի որ սա պատմության մեծագույն ակումբներից մեկն է:
Դա հրաշալի է, որ ես կարող եմ այստեղ խաղալ: Հուսով եմ, որ լավ կմեկնարկեմ և կհասնեմ իմ նպատակներին: Իսկ իմ գլխավոր նպատակն է իտալացի երկրպագուներին երջանիկ դարձնելն է», ասել է պորտուգալացին: