211652_close_icon
views-count37425 դիտում article-date 09:14 09-04-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 3 մեքենաներ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում 70-ամյա Պայքար Թումանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 OO 559 համարանիշի, 26-ամյա Նարեկ Սախոյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 12 SV 002 համարանիշի և 30-ամյա Ուսուբ Ասատրյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի 35 MX 893 համարանիշի ավտոմեքենաներով բախվել են ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի մեկ ուղևոր տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր