211652_close_icon
views-count57029 դիտում article-date 14:27 08-04-2018

Երևանում Պաշտպանության նախարարության 31-ամյա ծառայողը փրկել է 77-ամյա ինքնասպանության փորձ կատարողի կյանքը

Երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Կիևյան կամրջի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 77-ամյա Սերվանտես Բ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս առողջական խնդիրներ ունենալու պատճառով փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած նետվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տարեց կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է Երևան քաղաքի Նոյի թաղամասի բնակիչ, 31-ամյա Իգիթ Հակոբյանի կողմից: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ կյանքը փրկած Ի. Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է և նա այդ պահին կամրջի վրայով անցնելիս է եղել և նրան են մոտեցել մի քանի քաղաքացիներ ու հայտնել, որ կինը հոգեբանական ճնշման տակ փորձում է ինքնասպան լինել: [b]77-ամյա կնոջ կյանքը փրկած, 31-ամյա Իգիթ Հակոբյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0764095001523190060745718.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր