211652_close_icon
views-count6628 դիտում article-date 22:23 07-04-2018

Ֆավրը «Արսենալում» կարող է փոխարինել Վենգերին

Ֆրանսիական «Նիցայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հերթական թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել: «Բավարիայից» ու Դորտմունդի «Բորուսիայից» հետո 60-ամյա շվեյցարացու թեկնածությունը դիտարկում է նաև «Արսենալը», որի ներկայիս մարզիչ Արսեն Վենգերի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2019թ. հունիսին: Բացի Ֆավրից, «Արսենալի» մարզչի թեկնածուների թվում են Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը և Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականների նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Նմանատիպ նյութեր