211652_close_icon
views-count5217 դիտում article-date 22:26 06-04-2018

Անտոնիո Կոնտե. Վիալին ստում է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր հայրենակից, Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ջանլուկա Վիալիի խոսքերն այն մասին, որ նա ցանկանում է լքել ակումբը: «Վիալիի խոսքերը ճիշտ չեն: Դա սուտ է: Ջանլուկան իմ ընկերն է, սակայն ես նրա հետ մոտ մեկ տարի չեմ շփվել: Այդ ամենը սուտ է: Ինձ համար բարդ է, սակայն մրցաշրջանի սկզբից ես իմ ապագայի մասին բազմաթիվ լուրեր եմ լսել: Շատ հոդվածներ եմ կարդացել, որոնց հեղինակները խոսում էին ակումբից իմ հեռանալու մասին: Իսկ ճշմարտությունն այն է, որ ես հավատարիմ եմ «Չելսիին»: Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ես շատ եմ աշխատում և դա է ճիշտը: Մնացածը՝ սուտ է», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր