211652_close_icon
views-count28687 դիտում article-date 00:57 06-04-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ, բայց կորցրեց Մխիթարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Արդեն առաջին խաղակեսում լոնդոնցիներն ըստ էության լուծեցին հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը՝ 4 անգամ գրավելով Ակինֆեևի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակներ դարձան ուելսցի կիսապաշտպան Արոն Ռեմզին և ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: Ռուսական թիմը կարողացավ միայն թրջել հաշիվը՝ Գոլովինի հիանալի կատարած տուգանային հարվածից հետո: Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ շարունակում էին բաց ֆուտբոլ ցուցադրել, «Արսենալը» մի քանի անգամ կարող էր գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, սակայն նոր գոլեր չգրանցվեցին: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բավական ակտիվ էր, շատ լավ թիմակիցների հետ գրոհներ էր կազմակերպում, մի քանի անգամ մոտ էր գոլին, սակայն 58-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Շչեննիկովը չափազանց կոպիտ խաղաց Հենրիխի դեմ, որը վնասվածք ստացավ և չկարողանալով հանդիպումը շարունակել, փոխարինվեց: Հուսանք, որ վնասվածքը լուրջ չէ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին: [b]Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում, Լոնդոն [/b] «Արսենալ»-ԲԿՄԱ՝ 4:1 Ռեմզի, 9, 28, Լյակազետ, 23 (11մ.), 35 - Գոլովին, 15
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր