211652_close_icon
views-count4809 դիտում article-date 17:38 02-04-2018

Ջանլուիջի Բուֆոն. Մենք «Ռեալի» դեմ կպայքարենք մինչև վերջին վայրկյանը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ դիմակայությանը: ««Ռեալին» հաղթելու համար մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն հատկանիշները: «Ռեալը» ավելի հաջողակ թիմ է, քան՝ «Յուվենտուսը»: Դա ես չեմ ասում, այլ՝ պատմությունն ու վիճակագրությունը: Չեմպիոնների լիգան նվաճելը մեր երազանքն է, սակայն այն իրականացնելը շատ բարդ կլինի: Մենք կարող ենք դիմագրավել «Ռեալին», սակայն նրանք միշտ ցույց են տալիս, որ նրանց մոտ առանձնահատուկ՝ ուրիշներից տարբերվող ինչ-որ բան կա: Նա աշխարհի լավագույն թիմն է: Դրանում կասկած չկա: Վերջին 4 տարում ՉԼ-ում երեք հաղթանակները դրա վառ վկայությունն են: Եվ թեպետ «Ռեալը» հավակնորդ է, մենք պետք է ամբիցիոզ լինենք: «Յուվեն» նույնպես գիտի տիտղոսներ նվաճել: Մենք կպայքարենք մինչև վերջին վայրկյանը», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր