211652_close_icon
views-count85431 դիտում article-date 00:09 02-04-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Toyota Corolla»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ մխրճվելով կրպակի մեջ, հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի 35 DA 447 համարանիշի և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ մխրճվել կրպակի մեջ՝ հայտնվելով կանաչ գազոնի վրա, կոտրելով կրպակի երկաթյա սյուները: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր