211652_close_icon
views-count13224 դիտում article-date 18:41 01-04-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Սթոք Սիթիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: Մրցաշարային առումով լոնդոնցիների համար այս խաղը որևէ նշանակություն չուներ, այս իսկ պատճառով Արսեն Վենգերը թիմի մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին, մեկնարկային կազմում չէր ընդգրկել, քանի որ մի քանի օրից շատ ավելի կարևոր խաղ է սպասվում. Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկար ժամանակ «Արսենալին» չէր հաջողվում գրավել ԱՊԼ-ի ետնապահներից մեկի դարպասը: Միայն 75-րդ րոպեին թիմը 11 մ. հարվածի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: 86-րդ րոպեին վերջինս կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը դրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը և նույնպես 11 մետրանոց հարվածով՝ 3:0: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավորով և շարունակում է մնալ 6-րդ տեղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 77-րդ րոպեին: [b]Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր [/b] «Արսենալ» - «Սթոք Սիթի»՝ 3:0 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75 (11մ), 86, Ալեքսանդր Լյակազետ, 89 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր