211652_close_icon
views-count26816 դիտում article-date 17:03 01-04-2018

Եթե Ադրբեջանը նորից պատերազմ սկսի, այս անգամ պատասխան հարվածն ավելի արյունալի է լինելու. ապրիլյան պատերազմի մասնակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Վստահ եմ, որ եթե Ադրբեջանը նորից գնա լայնամասշտաբ գործողությունների, պատասխան հարվածն այս անգամ ավելի արյունալի, ավելի ուժեղ է լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը: Նա ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հրետանային դիվիզիոնի հաշվարկող մարտ է վարել Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ժորա Աֆրիկյանն արդեն որոշել է՝ նոր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում նորից գնալու է մարտական դիրքեր. «Ես պատրաստ եմ գնալու»,- նշում է նա: - [b]Ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի 2 տարին։ Կվերհիշե՞ք՝ ինչպես եղավ ամեն ինչ, որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ, ինչ գործողություններ արեցիք և այլն:[/b] - Կռիվն սկսվեց ապրիլի 1-ի գիշերը-ապրիլի 2-ի վաղ առավոտյան: Ես Մատաղիսում էի այդ ժամանակ: Հակառակորդը թե՛ դիրքերում, թե՛ Մատաղիսում և Թալիշում ուժեղ հրետակոծում էր, օգտագործում էր իր գրեթե բոլոր հրետանային միջոցները: Արդեն պարզ էր, որ պատերազմ է ընթանում, նման մասշտաբի հարձակումն անսպասելի էր բոլորիս համար: Ես հրետանային դիվիզիոնում եմ ծառայել, մեր մարտական հաշվարկներով զբաղեցրինք մեր հրետանային կրակային դիրքերը և փորձեցինք հակառակորդի առաջխաղացումը կասեցնել: [b] - Ինչպե՞ս իրականացրիք Ձեր առջև դրված մարտական խնդիրը: Ընդհանրապես, այդ օրերին հայկական բանակի գործողություններն ինչպե՞ս կգնահատեք:[/b] - Շատ բարձր եմ գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, և կոնկրետ հենց այդ պահին մենք կարողացանք կասեցնել հակառակորդի նպատակները: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/01/Jora-afrikyan/2652371]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր