Հյուսիսային Կորեայի վերջը կգա, եթե պատերազմ սկսի ԱՄՆ-ի դեմ. Պենտագոնի ղեկավար
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ Հյս. Կորեան թող սպասի իր ռեժիմի և իր ժողովրդի մահվանը, եթե ԱՄՆ-ի դեմ պատերազմ սկսի, հայտնում է BBC-ն։
Մեթթիսի խոսքով՝ Փհենյանը այդ դեպքում պարտություն կկրի ոչ միայն ԱՄն-ից, այլ նրա դաշնակիցներից։
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել հյուսիսկորեական իշխանություններին մտածել քայլ անելուց առաջ և դադարեցնել սպառազինությունների ծրագիրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փհենյանը Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու ծրագիր է մշակում և, ըստ նախնական տեղեկությունների, կարող է հրթիռակոծել դրանք օգոստոսի կեսերին։