211652_close_icon
views-count86054 դիտում article-date 23:08 29-03-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են թմրավաճառքով զբաղվող խմբի մի քանի անդամների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), ոստիկանության Արարատի մարզային վարչության ( վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արարատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Արբատ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սևակ Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող հանցավոր ևս մեկ խումբ: Հայտնաբերվել է նաև մեծ քանակի թմրանյութեր: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված թմրամիջոցները առգրավվել են և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր