211652_close_icon
views-count36769 դիտում article-date 10:56 29-03-2018

Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ՝ դիմակավորված, բռնություն կիրառելով, 66-ամյա քաղաքացուց հափշտակել են խոշոր չափի գումար

Երեկ՝ մարտի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նոր Խարբերդ Այգեգործական ընկերության 1-ին փողոցի բնակիչ՝ 66-ամյա Ալեքսան Խ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 02։00-ից մինչև 04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 հոգի ապօրինի մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել, կապել ձեռքերն ու ոտքերը, որից հետո ածելիով մարմնի տարբեր մասերին վնասվածքներ պատճառելով՝ պահանջել են գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները տուժածին ծեծելուց հետո հափշտակել են նրա տանը պահվող 8500 ԱՄՆ դոլարը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Ղուկասյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի և տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Փարմանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Փարմանյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր