211652_close_icon
views-count4544 դիտում article-date 17:36 28-03-2018

Բրազիլիան 2005-ից առաջին անգամ է հաղթել Գերմանիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի հավաքականը ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթեց Գերմանիային: Սա բրազիլացիների առաջին հաղթանակն է գերմանացիների հանդեպ 2005 թվականից ի վեր. այն ժամանակ աշխարհի հնգակի չեմպիոնները Կոնֆեդերացիայի Գավաթում 3:2 հաշվով հաղթել էին Բունդեսթիմին: Դրանից հետո թիմերը երկու անգամ են հանդիպել, և երկուսում էլ հաղթել է Գերմանիան. 2011-ին ընկերական խաղում (3:2) և 2014թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում (7:1): Բացի այդ, ավարտվեց Գերմանիայի անպարտելի հանդիպումների շարքը՝ 22 խաղ: Վերջին անգամ Յոահիմ Լյովի թիմը պարտվել էր Ֆրանսիային (0:2)՝ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր