211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:15 07-08-2019

Բրազիլիան առաջին անգամ Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ կսահմանի

Բրազիլիայի իշխանությունները պատրաստվում են միակողմանի պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, հայտնում է [url=https://korrespondent.net/world/4126896-smy-brazylyia-vpervye-vvedet-mery-protyv-venesuely]korrespondent.net[/url]-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Բրազիլիայի ԱԳՆ-ն եւ արդարադատության նախարարությունը հիմա պատրաստում են Բոլիվարական Հանարապետության պաշտոնատար անձանց ցուցակը, «որոնց գործողությունները հակասում են բրազիլական սահմանդրության սկզբունքներին եւ նպատակներին»: Հստակեցվում է, որ նրանց կարգելվի մուտքը խոշորագույն լատինաամերիկյան պետության տարածք: Սպասվում է, որ համապատասխան միջոցառումների ընդունման մասին Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն կհայտարարի Լիմայում ընթացող Վենեսուելայի իրավիճակի հարցով միջազգային համաժողովի ժամանակ: Ռուսաստանը հրաժարվել է հանդիպմանը մասնակցել: Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճագնաժամի մեջ է: Ըստ ՄԱԿ գնահատականների՝ երկրից հեռացել է արդեն 4 մլն մարդուց ավելի: Բոլիվարական Հանրապետությունում իրադրությունը սրվել էր այն բանից հետո, երբ հունվարի 23-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում երկու օր առաջ անվավեր էր հայտարարել Գերագույն դատարանը, իրեն հռչակել էր նախագահի պաշտոնակատար: Նրան պետության ժամանակավոր ղեկավար էին ճանաչել ԱՄՆ-ն, որին միացել էին Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը: Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանել էր հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրան աջակցել էին Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան:

Նմանատիպ նյութեր