211652_close_icon
views-count1547 դիտում article-date 13:36 11-10-2014

Հատուցման ժամ. 2005-ին Օդեսայում կատարված սպանության հետքերով

Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՎ-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հետախուզման վերաբերյալ հաղորդում է ստացվել, որ Ուկրաինայի քր. օր.-ի 115 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով /սպանություն/ 2005 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Արմեն Ռուբիկի Անտոնյանն իրականում 1984 թ. ծնված Արմեն Լևոնի Չիչյանն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Երևան քաղաքի դատախազություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր