211652_close_icon
views-count6679 դիտում article-date 21:18 27-03-2018

Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի հետ և պարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլը հյուրերը խփեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին՝ աչքի ընկավ Վերբիցկասը: Այսպիսով, մեր հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնցում հաղթանակ չտարավ և գոլ էլ չխփեց: Ընդ որում, ընդամենը 3 օր առաջ Լիտվայի հավաքականը Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել էր Վրաստանի հավաքականին։ Այնպես որ, նման արդյունքները չեն կարող մտահոգություն չառաջացնել: [b]«Հանրապետական» մարզադաշտ, ընկերական հանդիպում [/b] Հայաստան - Լիտվա՝ 0:1 Օվիդիուս Վերբիցկաս, 45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր