211652_close_icon
views-count75968 դիտում article-date 19:59 24-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Corolla-ով հայտնվել է 53-ամյա վարորդի Ford-ի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Գեղամ Մաթևոսյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 FT 764 համարանիշի և 53-ամյա Սամվել Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի 34 MP 340 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Corolla-ն հայտնվել է Ford-ի տակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արթուր Սահակյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և օգնել ուղղել այն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր