211652_close_icon
views-count34909 դիտում article-date 09:54 24-03-2018

Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վերջինն էլ կոտրել է ցուցանակն ու արմատախիլ արել հաստաբուն ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 13 AՏ 303 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 706 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հերթապահը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր