211652_close_icon
views-count5425 դիտում article-date 22:48 23-03-2018

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը: Հանդիպումը կրում է «Մանդելշտամը, Հայաստանը և երաժշտությունը» խորագիրը: Այս անգամ հանդիպմանը կներկայացվեն Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական շարքը, սրան նվիրված` հոլանդացի գեղանկարիչ Սիթսե Բակկերի համանուն գրաֆիկական շարքի լուսապատկերները, կհնչեն պոետի սիրած հայկական և դասական երաժշտության նմուշներ։ «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտական հանդիպումների նպատակներից է նաև երիտասարդների մեջ երաժշտություն, բանաստեղծություն լսելու արվեստը զարգացնելը, ինչը միևնույն ժամանակ զարգացնում է լռելու, խորհելու արվեստը, որը մեր ժամանակներում հազվադեպ շնորհ է. չէ՞ որ երկնքից լսվող ձայնը շշնջում է, որ Աստված լռության մեջ է խոսում». Դանիել Երաժիշտ Մուտքն ազատ է: [b] «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր