211652_close_icon
views-count5938 դիտում article-date 19:20 23-03-2018

Ջանլուիջի Բուֆոն. Մեսին ավելի բազմակողմանի խաղացող է, քան՝ Ռոնալդուն

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը համեմատել է Լիոնել Մեսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: «Նրանք բացարձակապես տարբեր ֆուտբոլիստներ են: Մեսին ավելի բազմակողմանի խաղացող է, նա ավելի խորքից է գործում, տեխնիկապես ավելի բարձր է և խաղը գնահատելու ունակություն ունի, որը հատուկ է կազմակերպիչներին: Կրիշտիանուն տուգանային հրապարակի մարդասպան է: Հնարավոր է, որ դրա պատճառը նրա ավելի մեծ տարիքն է: Եթե նրան համեմատենք նախկին Ռոնալդուի հետ, ապա այժմ նա ավելի շատ է ուժերը խնայում, հնարքի համար չի տեղափոխվում եզր: Սակայն տուգանայինում նա մի ակնթարթը կարող է վերածել գոլի», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր