211652_close_icon
views-count2835 դիտում article-date 14:35 23-03-2018

Սեմինար-քննարկում` հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի քարտուղարության համագործակցության շրջանակներում` մարտի 21-ից 22-ը Երևանում անցկացվեց «Հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր՝ բացահայտել և կիրառել ոստիկանության լավագույն փորձը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում, որը համահունչ է ազատությունների և մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչներին, նաև` միգրացիոն հոսքերի կառավարումը և միգրանտների մաքսանենգությունն ահաբեկչության համատեքստում: Միջոցառումն անցկացնելու նպատակով Երևան էին ժամանել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Ժերար Գրեներոնը, Մարդու իրավունքների խորհրդատու Իվանա Ռոնիան, Գերմանիայի ոստիկանության ավագ սպա Կայ Սիգերտը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 26 ծառայողներ: Սեմինարի ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը և ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Ժերար Գրեներոնը սեմինարի մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: Սեմինարն անցավ արդյունավետ քննարկումների մթնոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր