6723 դիտում
20:21 20-03-2018
Արթուր Աբրահամ. Ես վերադառնում եմ և պատրաստ եմ պայքարել աշխարհի չեմպիոնի գոտու համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) ապրիլի 28-ին երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոնական գոտու համար գոտեմարտ կանցկացնի դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ: Մրցամարտը կկայանա Գերմանիայում՝ Օֆենբուրգի Baden մարզասրահում:
Երկու բռնցքամարտիկներն էլ ցանկանում են վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Արթուր Աբրահամը նշել է, որ պատրաստ է վերադառնալ և պայքարել համաշխարհային տիտղոսի համար, որպեսզի վերադարձնի չեմպիոնական գոտին:
«Իմ վերջին գոտեմարտից հետո խորհրդակցեցի իմ մարզիչ Ուլի Վեգների հետ, և նա օգնեց ինձ որոշում կայացնել: Ես պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից: Բռնցքամարտում դեռ շատ բան կա, որին ցանկանում եմ հասնել, և ամենաշատը ցանկանում եմ նորից աշխարհի չեմպիոն դառնալ:
Անհամբերությամբ եմ սպասում Նիլսենի հետ գոտեմարտին և մտադիր եմ լավ մարտ ցուցադրել իմ երկրպագուներին:
Գիտեմ, որ Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Դա հիանալի փորձություն կլինի ինձ համար և ապացուցելու հնարավորություն, որ պատրաստ եմ նորից պայքարել տիտղոսի համար», ասել է Աբրահամը:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
20:52 03-03-2024
Մեր թիմը պատրաստ է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար․ Մեսսի
768 դիտում
20:07 06-10-2015
Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ. Շարմազանով
5920 դիտում
02:26 04-05-2014
Արթուր Աբրահամը հաղթեց Նիկոլա Սյեկլոչային և պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. տեսանյութ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը