211652_close_icon
views-count5290 դիտում article-date 19:02 17-03-2018

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» նման չէ «Մանչեսթեր Սիթիին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությանը՝ ԱՊԼ-ում «Ուոթֆորդի» հետ հանդիպումից առաջ: «Մենք սովոր ենք դրան: Մենք խաղում ենք «Ուոթֆորդի» հետ, և դժվար չէ կենտրոնանալ այդ խաղի վրա: Մենք նման չենք «Սիթիին», որը գործնականում չեմպիոն է դարձել, մենք պետք է մինչև մրցաշրջանի վերջը պայքարենք թոփ-4-ում տեղ գրավելու համար: Այդպիսին է մեր իրավիճակը, դա խնդիր չէ: Երբ Չեմպիոնների լիգայի հանդիպումներ սկսվեն, մենք նրանց մասին կմտածենք», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր