211652_close_icon
views-count4710 դիտում article-date 16:05 17-03-2018

Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Reuters

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ինչ-որ փաստաթղթի։ «Առաջիկայում մենք կտարածենք այն անձանց և կազմակերպությունների անունների ցանկը, որոնց նկատմամբ, մեր կարծիքով, պետք է պատժամիջոցներ սահմանվեն»,-ասված է փաստաթղթում։ Նշվում է նաև, որ նշված երկրները բանակցել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հետ և որոշել հետագա անելիքը։

Նմանատիպ նյութեր