Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե նա չվերանայի իր դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ: Այս մասին հայտարարաել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Թիմմերմանսը ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:
«Մենք նաև պայմանավորվել ենք, որ եթե Ռուսաստանը չփոխի իր վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ, ապա դրա դեմ հետագա քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կլինի: Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի արևելքում քաոսի ստեղծումը, դա ակնհայտ է»,-ասել է Նիդեռլանդների արտգործնախարարը, այլապես ԵՄ-ը Ուկրաինայում ցանկացած պատրվակով իրականացվող ՌԴ-ի միակողմանի ռազմական գործողությունները, ներառյալ՝ հումանիտար, կդիտարկի որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Միևնույն ժամանակ Մոսկվայում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը չի բացառել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունանա: