211652_close_icon
views-count70801 դիտում article-date 16:30 09-03-2018

Վրաերթ Երևանում. Փարաքարի «գաի պոստ»-ի մոտ 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով փողոցը հատել էր չթույլատրելի տեղով. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակակետի (Փարաքարի «գաի պոստ»-ի) մոտ, 30-ամյա Արմեն Գուլոյանը իր վարած BMW մակնիշի 34 UA 740 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել էր հետիոտնի համար չնախատեսված տեղով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները։ Ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ ղեկավար, ՓԾ ավագ լեյտենանտ Սիրարփի Թադևոսյանի և հերթապա բժշկի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր