211652_close_icon
views-count36210 դիտում article-date 10:02 09-03-2018

Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ազատ Մելքոնյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 558 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ վարորդի համաքաղաքացի, 61-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ՃՈ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի պետ Զատիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորն ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր