211652_close_icon
views-count9166 դիտում article-date 17:12 07-03-2018

Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը

«Ռուսաստանը ելնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների»,- մարտի 7-ի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը: հաղորդում է «Ազատությունը»: Նա նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը Ցյուրիխում ներկա է գտնել և ակտիվ մասնակցություն է ունեցել: «Մենք այդ համաձայնություններին գնահատական տվել ենք, որը մնում է նույնը: Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից միշտ հնարավորն արել ենք այդ նպատակներին հասնելու համար»,- այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/01/1090368/]Հիշեցնենք[/url], որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին, Ցյուրիխում: Իսկ 2018-ի մարտի 1-ին ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Նմանատիպ նյութեր