Հայ-թուրքական արձանագրությունները հետ կկանչվեն խորհրդարանից, թե ոչ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում հարց հնչեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վերբերյալ: Նրան հետաքրքրում էր, թե արձանագրությունը ինչ ճակատագիր է ունենալու:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով նրա հարցին ասաց, որ հարցը հռետորական է եւ ավելացրեց.«Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտեց Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Այսինքն՝ այդ հարցը գտնվում է երկրի նախագահի լիազորությունների ներքո »:
Գալուստ Սահակյանի պատասխանը, ենթադրում էր, որ այդ մասով դեռ հստակ որոշում չկա: Մինչեւ այդ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեիայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր, որ Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: