33339 դիտում
23:02 05-03-2018
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մայր ու դուստր հետիոտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած 2 քաղաքացու վրաերթի ենթարկվելու փաստով:
Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VN 865 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 51-ամյա Անահիտ Աղաբաբյանին և 20-ամյա Վերոնիկա Սիմոնյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:
Ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+