211652_close_icon
views-count92564 դիտում article-date 13:04 02-03-2018

Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. Նոյեմբերյանի ոլորաններում խոշոր բեռնատարն ամբողջովին փակել է ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Առավոտյան 10:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Volvo մակնիշի 489 LL 68 համարանիշի խոշոր բեռնատարը ճանապարհի դուրս է եկել երթևեկելի գոտուց և ամբողջովին փակել ճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ ճանապարհը երկկողմանի փակ է եղել, առաջացել է երկկողմանի խցանում, որի երկարությունը կազմել է մոտ 3 կմ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտ 2-րդ դասակի ավագ տեսուչներ՝ Կարեն Ուլիխանյանը և Վահե Գալստյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր