198951 դիտում
23:09 24-02-2018
Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. մի քանի ժամ որոնողական գործողությունների արդյունքում ոստիկաններն ու փրկարարները ջրանցքում հայտնաբերել են որոնվող երեխայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, դաժան և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:00-ից ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի (բաժնի պետ Արթուր Հովհանիսյանի), Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ Արմեն Ամիրջանյան), Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչներով՝ գյուղապետ Աշոտ Թարվերդյանի գլխավորությամբ, մի քանի ժամ է, որոնողական աշխատանքներ էին կատարում՝ հայտնաբերելու համար նույն գյուղի բնակիչ, 2,5–ամյա Սուրեն Խուդոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ երեխան հայտնաբերվել է գյուղի ջրանցքում՝ մահացած վիճակում:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նորիկ Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+