211652_close_icon
views-count10750 դիտում article-date 16:35 23-02-2018

Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին. Vesti.am

Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ, հայտնում է [url=http://vesti.am/archives/179328?lang=am]Vesti.am[/url]-ը։ Հայաստանի բազմաթիվ ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները, իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալի առթիվ: Այդ կապակցությամբ նրանք պարզաբանումներ են խնդրել: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին Ռուբեն Գրիգորյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ է տվել: Վլադիմիր Աղայանի խոսքով՝ ցավալի է նման հրապարակումներ կարդալը։ «Եթե տարաձայնությունը բիզնես ոլորտում է, ապա դա իրենց խնդիրն է, դրա համար կա օրենսդրական դաշտ: Իսկ եթե կա անձի և կազմակերպության վարկաբեկման հարց, ապա մենք դա անտեսել չենք կարող»,-նշել է Աղայանը: Հավաքի մասնակիցները, ի գիտություն ընդունելով ՌՀՄ փոխնախագահի պարզաբանումները, Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհության կոչ են արել և ընդունել համապատասխան հայտարարություն: Հայտարարություն Վերջին շրջանում ռուսաստանյան զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, ոմն Ռուբեն Գրիգորյանի ստորագրությամբ, հրապարակվում են նյութեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետելու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ճանաչված գործարար և բարերար Արա Աբրահամյանի անվան և գործունեության վրա: Մեզ`Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար, նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://vesti.am/archives/179328?lang=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր