913 դիտում
15:47 20-12-2014
ՀՀ մշակույթի նախարարը մասնակցել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 9-րդ համաժողովին
Ս. թ. դեկտեմբերի 15-17-ը, Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 9-րդ համաժողովը:
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Համաժողովը բացվել է պլենար նիստով, որին հաջորդել են «Գիտություն և կրթություն», «Միջմշակութային երկխոսություն», «Երիտասարդության դերի բարձրացումը պատմամշակութային ժառանգության պահպանման և մշակութային տուրիզմի զարգացման մեջ», «ԶԼՄ-ների դերը միջմշակութային երկխոսության ամրապնդման գործընթացներում ԱՊՀ տարածաշրջանում» թեմաներով կլոր սեղանները: Պլենար նիստը վարում էր ՌԴ Նախագահի հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ ՀՀՄՀ համանախագահ Մ. Շվիդկոյը. նիստը բացվել է ՌԴ Նախագահի ողջույնի ուղերձով, ապա, ելույթ են ունեցել ՀՀԽ նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀՄՀ նախագահ Փոլադ Բյուլբյուլօղլին, համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարները: Որպես հայաստանյան պատվիրակության ղեկավար ելույթ է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը: Պլենար նիստի ընթացքում կայացել է «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ԱՊՀ-ում 2013 թ. հայտարարված Էկոլոգիայի տարվան: Հայաստանից մրցանակի արժանացել է Լիանա Մարգարյանը:
Համաժողովի ընթացքում կայացել է նաև 2015 թ. «Մշակութային մայրաքաղաքներ» հայտարարված Կուլյաբ և Վորոնեժ քաղաքների շնորհանդեսները:
Համաժողովն ավարտվել է ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ:
Համաժողովի ընթացքում գործում էր «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակակիրների և իրականացված միջոցառումների մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսը:
Դեկտեմբերի 17-ին, ՀՀՄՀ Գործադիր տնօրինության կենտրոնակայանում կայացել է ՀՀՄՀ և ՀՀԽ համատեղ նիստը, որտեղ քննարկվել են ՀՀՄՀ ծրագրային գործունեության և Գործադիր տնօրինության աշխատանքների բնականոն ապահովման հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին