211652_close_icon
views-count5491 դիտում article-date 18:41 12-03-2018

Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին. Vesti.am

Մինչև նամակի բովանդակությանն անդրադառնալն ուզում եմ ներկայանալ թե ով եմ ես և ինչքանով եմ ճանաչում Արա Աբրահամյանին: Ես Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահն եմ և Արա Աբրահամյանի հետ աշխատում եմ հասարակական գործունեության դաշտում արդեն շուրջ 16 տարի: Շատ լավ եմ ճանաչում նրան թե՛ որպես գործարարի, թե՛ որպես բարեգործի ու հայրենասերի և թե՛ որպես հարուստ մարդու: Ես ինքնանպատակ չեմ օգտագործում «հարուստ մարդ» հասկացությունը: Թեռևս կարիք չկա բացատրելու, որ այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր հարստության մասին է: Մեր ապրած ներկա ժամանակներում ի հայտ են եկել ոչ քիչ հանկարծակի հարստացած մարդիկ, որոնք ապրում են միայն իրենց և լավագույն դեպքում մտերիմների համար: Լեզուս չի պտտվում նրանց հարուստ անվանել, դրանք միայն փողատեր մարդիկ են: Այսօր կան մարդիկ, ովքեր, փող աշխատելով օգնում են մարդկանց: Օգնում են ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ հոգևոր ջերմությամբ, անկեղծ հոգածությամբ, բարի գործերով ու խոսքերով: Նրանք էլ հենց հարուստ մարդիկ են: Եվ ես այսօր ուզում եմ ներկայացնել նրանցից մեկին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա բազմիցս տարբեր առիթներով նշել է. «Վատ է, երբ դու կարող ես օգնել մարդկանց, բայց չես օգնում: Աստված ինձ տվել է, որպեսզի ես կիսվեմ ուրիշների, կարիքավորների հետ»: Այսպես է Արա Աբրահամյանը հասկացել իր` որպես հարուստ մարդու առաքելությունը: Եվ այդպես էլ առ այսօր գործում է նա: Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես Ձեզ չեմ ճանաչում: Ձեր մասին իմ տպավորությունը ձևավորվել է Ա. Աբրահամյանի մասին ձեր հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության պարզաբանումներից, ձեր հայտարարության և դրան հաջորդած հրապարակումների տեքստերի բովանդակության հիման վրա, որտեղ Արա Աբրահամյանի մասին չարությունից ու կույր ատելությունից բխող անհիմն մեղադրանքներից բացի ես չգտա հոգևոր հարստության ինչ-որ տարր, որի շուրջ կարելի է ծավալվել: Ուստի կներեք ինձ, որ ես ձեզ հարուստ մարդ չեմ կարող անվանել: Դուք կարող եք լինել միայն փողատեր: Մանրամասներն՝[url=http://vesti.am/archives/183605?lang=am] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր