211652_close_icon
views-count67263 դիտում article-date 16:50 21-02-2018

Սյունիքի մարզում 53-ամյա մոդելագործին սպանած 3 կասկածյալները, այդ թվում՝ ազգականները, կալանավորվել են. պատճառը եղել է անձնական հարցերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոցմ երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանի, 44-ամյա Սասուն Կարապետյանի և 34-ամյա Արտաշես Հակոբյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Ոստիկանության Կապանի բաժնի ժամանակավոր պահման վայրից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դատարան, ովքեր կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին ծեծելով սպանելու մեջ։ Դատավոր Նապոլոն Օհանյանը ամեն մեկի պահով առանձին դռնփակ դատական նիստեր անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնությունում և իր սև գործն անելուց օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Կապան։ Ս. Կարապետյանը նույնպես նախկինում դատապարտված է եղել՝ սպանելով սեփական հորը։ Իսկ Մ. Մանուչարյանը մինչև բանակ գնալը, իր քրեական անցյալով հայտնի է եղել Կապանում և դանակահարության փաստով անցել է մեկ այլ քրեական գործով։ Վերջիններս քննչական բաժնում հայտնել են, թե ինչն է ղել Վ. Մանուչարյանին սպանելու պատճառը, ինչն այս պահին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով, սակայն քննչական խումբը նրանց հայտնած տեղեկությունը պարզում է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/18/1089464/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), Ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի), Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել էին Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս կասկածվում էին փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ: Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում էր ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Գևորգյանի, ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Ա. Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ, Վ. Դաղունցի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով: [b]Կասկածյալ Արտաշես Սամվելի Հակոբյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0571589001519216694544861.jpg[/img] [b]Կասկածյալ Մհեր Նվերի Մանուչարյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0081838001519216718330117.jpg[/img] [b]Կասկածյալ Սասուն Կրիմենտի Կարապետյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0186028001519216741838644.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր