211652_close_icon
views-count86382 դիտում article-date 22:15 20-02-2018

Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Երանոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից, ով տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի, 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել՝ կամրջից ցած նետվելու միջոցով: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր