5895 դիտում
15:15 19-02-2018
Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին
Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի իր դժգոհությունը հայտնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ:
«[url=https://www.ermenihaber.am/am/news/2018/02/19/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1-1915/123746]Էրմենիհաբեր[/url]»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում՝ առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը 1915թ վերաբերյալ հիմնվում է «պատմական իրականության և իրավական նորմերի վրա:
«1915-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն հարց է: Եվ վերջինիս վերանայումը, ինչպես նաև դրա քաղաքականացումը հնարավոր չէ, մանավանդ, որ այն կապ չունի պատմության և իրավունքի հետ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
Վերջինս կոչ է արել Հոլանդիային աջակցել է Թուրքիայի կողմից 2005թ. առաջ քաշած առաջարկը. այն է՝ ստեղծել պատմաբաննների և փորձագոտների հանձնաժողով՝ 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
11:48 13-06-2015
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևի վերաբերյալ
702 դիտում
09:47 19-10-2015
Պորոշենկոն դժգոհություն է հայտնել երկրում տնտեսական բարեփոխումների անցկացման տեմպի առնչությամբ
3336 դիտում
20:56 28-01-2016
Ռոնալդուն դժգոհություն է հայտնել, որ «Ռեալը» հետաքրքրված է Նեյմարով
Այս բաժնից
709 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1021 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
571 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը