211652_close_icon
views-count79914 դիտում article-date 10:31 19-02-2018

Երևանում թալանել են դատավորին պատկանող «սատանայական համարանիշներով» Porsche Cayenne-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ավագ Գաբրիելյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությանը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր