Հայ կինը միշտ եղել է ոչ միայն ընտանիքի սիրտը, այլ նաև հայրենիքի լուռ, բայց անսասան պահապանը․ Ռազմիկ Պետրոսյան
Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,
Այսօր՝ Մարտի 8-ին, մենք խոնարհվում ենք հայ կնոջ ուժի, նվիրումի և արժանապատվության առաջ։
Հայ կինը միշտ եղել է ոչ միայն ընտանիքի սիրտը, այլ նաև հայրենիքի լուռ, բայց անսասան պահապանը։ Երբ մեր տղաները կանգնել են սահմանին, նրանց թիկունքին կանգնած է եղել հայ մոր աղոթքը, հայ կնոջ հավատը և սպասումը։
Մենք բոլորս գիտենք, որ մեր հաղթանակների մեջ կա նաև ձեր ուժը՝
մայրերի դաստիարակությունը, կանանց համբերությունը, և այն անսահման սերը, որով դուք պահում եք ընտանիքն ու հայրենիքը։
Խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ովքեր իրենց որդիներին մեծացրել են որպես հայրենիքի պաշտպաններ, և այն կանանց առաջ, ովքեր ամեն օր իրենց լուռ նվիրումով հզորացնում են ընտանիքն ու պետությունը։
Թող ձեր սրտերում միշտ լինի խաղաղություն, ձեր աչքերում՝ հույս, իսկ ձեր տներում՝ երջանկություն ու սեր։