4094 դիտում
14:11 16-02-2018
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է NLTimes-ը:
Երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։
Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
14:08 09-10-2014
Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
2835 դիտում
12:44 28-09-2017
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը լուծարվել է. ըստ վարչապետ Աբեի՝ պատճառը Հյս. Կորեան է
1555 դիտում
21:02 09-07-2019
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագիրը
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
541 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում