211652_close_icon
views-count23357 դիտում article-date 14:14 12-02-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Lexus-ն ու ВАЗ 21013-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց բախվե;լ են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վանիկ Մանուչարյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 PT 153 համարանիշի և Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահե Ղոչիկյանի վարած Lexus մակնիշի 35 ZQ 265 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մանուչարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 46-ամյա Ոսկեհատ Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Ղոչիկյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր