211652_close_icon
views-count52832 դիտում article-date 17:24 11-02-2018

Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները Գայ գյուղի 26-ամյա բնակչի տանը՝ բազմոցների, գազօջախի, մահճակալի ներքնակի տակ հայտնաբերել են զենք-զինամթերք

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 10-ին, անձնական ուցվածքի գողության փստով հարոցված քրգործի րջանակներում Ոստիկանության Վաղարապատի բաժնի, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Գայ գյուղի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Խաչատրյանի տանը և նրան պատկանող օժանդակ շինություններում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկությամբ տան միջանցքի բազմոցի միջից հայտնաբերվել է 1 փողանի որսորդական հրացան, 2 փաթեթ վառոդ, գազօջախի դարակում հայտնաբերվել է կարճեցված փողով երկփողանի որսորդական հրացան։ Հյուրասենյակում գտնվող բազմոցի միջից հայտնաբերվել է տարբեր տեսակի և չափսերի 8 հատ դանակ, իսկ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից՝ կռփազենք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Խաչատրյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերված հրացանները պատկանել են հանգուցյալ պապիկին։ Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։ Ն. Խաչատրյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր