211652_close_icon
views-count107645 դիտում article-date 09:46 10-02-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն, Porsche Cayenne-ն ու Mercedes GLE-ն. վերջինի անհավեծանը կոտրվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsche Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի և Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Mercedes-ի առջևի աջ կողմի անվահեծանը պոկվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsche Cayenne-ը ճանապարհի թույլատրելի հատվածում է կայանված է եղել, իսկ Mitsubishi –ի վարոդն էլ հարվածի հետևանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: *** [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզել են, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ՝36-ամյա Վարդան Հախվերդյանը, Mitsubishi-ն վարել է Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արման Միքայելյանը, իսկ կայանված Porsche Cayenne-ը պատկանում է Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 32-ամյա Միհրան Պողոսյանին։ Ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել Mitsubishi-ի վարորդ Ա. Միքայելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Հախվերդյանն աշխատում է «Սելենա» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, հիվանանոց տեղափոխված Ա. Միքայելյանն աշխատում է Արտաշատում գործող «Պարտեզ» տաքսի ծառայությունում։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր