211652_close_icon
views-count72574 դիտում article-date 21:46 09-02-2018

Խոշոր հրդեհ Երևանում. Սարի Թաղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները՝ վտանգելով իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի թիվ 3 տան տանիքում հդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Տ. Կոստանդյանի գլխավորությամբ: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են կանխել կրկաի տարածումը հարևան տներ և արդեն ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են առաջացած հրդեհը: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևան Գազ ծառայության աշխատակիցները, Երևանի 1-03 շտաօպգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատաիվ խումբը: Հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր