211652_close_icon
views-count52082 դիտում article-date 12:09 09-02-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են 2 Mercedes-ները, Nissan-ը, Toyota-ն, Opel-ը, Subaru-ն, Lexus-ը ու Mazda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Nissan մակնիշի 35 FL 722 համարանիշի, Toyota մակնիշի 35 OF 588 համարանիշի, Opel մակնիշի 34 NC 242 համարանիշի, Subaru մակնիշի 35 TU 826 համարանիշի, Mercedes մակնիշի 35 QC 839 համարանիշի, Lexus մակնիշի 35 GA 468 համարանիշի, Mercedes մակնիշի 77 ZT 117 համարանիշի և Mazda մակնիշի 35 DM 755 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր