211652_close_icon
views-count7662 դիտում article-date 19:21 03-02-2018

Ուժեղ ցավերից տառապող Լեդի Գագան չեղարկել է համաշխարհային շրջագայության 10 համերգները

Երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր համաշխարհային շրջագայության եզրափակիչ 10 համերգները: Նման որոշում կայացվել է բժիշկների խորհրդով. երգչուհին տառապում է քրոնիկ հիվանդությունից, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավերով: Լոնդոնում կայանալիք համերգից մեկ օր առաջ երգչուհու թվիթերում հաղորդագրություն է տարածվել, որ նա «ծանր որոշում» է կայացրել չեղարկել համերգը. «Լեդի Գագան տառապում է ուժեղ ցավերից, որոնք էականորեն սահմանափակել են կենդանի համերգ տալու նրա հնարավորությունը», նշված է հաղորդագրության մեջ: Լեդին ինքը նշել է, որ բառերի չի գտնում, որպեսզի նկարագրի իր հիասթափվածությունը՝ համերգները չեղարկելու որոշումից: Ավելի վաղ Լեդի Գագայի մոտ ախտորոշվել էր Ֆիբրոմիալգիա. դա քիչ ուսումնասիրված ոսկրա-մկանային քրոնիկ հիվանդություն է:

Նմանատիպ նյութեր