6752 դիտում
16:21 02-02-2018
Հայաստանն ու Արցախը կհամագործակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում
Հայաստանի մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև հուշագիր կստորագրվի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։
Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն, համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։
Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։
Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Արցախ ընդլայնելու համար (միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018 թվականի գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր)։
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
13:33 26-07-2014
Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում
820 դիտում
12:18 21-02-2015
ԱՄՆ-ն և Ղազախստանը կհամագործակցեն քրեական գործերի հետաքննության բնագավառում
1306 դիտում
17:51 26-08-2020
Երևանի կենդանաբանական այգին և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը կհամագործակցեն
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է